13 Հոկտեմբերի 2008, 801 - Ա
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՆՅՈՒ ԴԵԼԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վ. Թորոսյանին 2008 թվականի հոկտեմբերի 12-14-ը գործուղել Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն)` Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքաշինության և քաղաքային զարգացման Էյ Պի Էմ Սի Էյջ Յու Դի բյուրոյի նիստին մասնակցելու համար:
2. Վ. Վարդանյանի և Վ. Թորոսյանի` Նյու Դելի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Վարդան-յանի և Վ. Թորոսյանի` Նյու Դելի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Դելի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։