15 Հոկտեմբերի 2008, 809 - Ա
Է. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժնի պետ Է. Ստեփանյանին 2008 թվականի հոկտեմբերի 15-17-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ-ի անասնաբուժության հարցերով միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Է. Ստեփանյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժնի պետ Է. Ստեփանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։