14 Փետրվարի 2005, 89 - Ա
Վ. ԱԼԵՔՍԵԵՎՍԿՈՒ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վադիմ Ալեքսեևսկու մահվան կապակվությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով՝
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Յու. Շուքուրյան - ՀՀ ԳԱԱ-ի տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Հ. Թերզյան - ԵՊՃՀ-ի պրոռեկտոր
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Վ. Ալեքսեևսկու թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: