16 Փետրվարի 2005, 85 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտգործողների ընկերությունների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 533-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման N 2 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
NN ը/կ |
Միջոցառումը |
Գլխավոր կատարողը |
Շահագրգիռ նախարարությունները (գերատեսչությունները) |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
67. |
«Ջրաէկոհամակարգերի ջրապահպան գոտի-ներում անտառների օգտագործման կարգի մասին» ՀՀ կառավա-րության որոշման նախագիծը ՀՀ կառա-վարություն ներկայաց-նելը |
ՀՀ գյուղատնտե-սության նախա-րարություն ՀՀ բնապահպա-նության նախա-րարություն ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ՀՀ արդարադատության նախարարություն |
Ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրաէկոհամա-կարգերի պահպանման գոտի-ների տարածք-ների հաստա-տումից հետո՝ 9 ամսվա ընթացքում |
|