11 Փետրվարի 2005, 78 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 27-ի «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման՝
ա) վերնագրից հանել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» բառերը.
բ) նախաբանից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրի» բառերը.
գ) 1-ին կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստում» բառերը.
դ) 2-րդ կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհի նամակ-համաձայնագրի» բառերը.
ե) վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում, 4, 5, 6 և 7-րդ կետերի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերում, 8, 9, 10 և 11-րդ կետերում «ծրագրեր» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «ծրագիր» բառով և դրա հոլովաձևերով.
զ) որոշմամբ հաստատված կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
«ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար (խորհրդի նախագահ)
Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Թ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ
Ա. Զապրոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համակարգչային տեխնոլոգիաների սպասարկման վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվայնացման վարչության պետական տեղեկատվական միասնական համակարգի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Վ. Մովսիսյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ա. Մայիլյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվական տեխնոլոիաների զարգացման բաժնի պետ
Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն
Ռ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն».
որոշմամբ հաստատված կանոնադրության՝
է) վերնագրից հանել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ» բառերը.
ը) 1-ին կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ստեղծման ծրագրի նախապատրաստման TF N 026726 ճապոնական դրամաշնորհային ծրագրի» բառերը.
թ) 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերության միջև 2002 թվականի հունվարի 11-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով» բառերը.
ժ) 3-րդ կետում «ծրագրի դրամաշնորհային (վարկային) համաձայնագրով» բառերը փոխարինել «ծրագրի վարկային համաձայնագրով» բառերով.
ժա) 4-րդ կետից հանել «և «Հայաստանի գործարար կապերի ծրագրի նախապատրաստում» բառերը.
ժբ) 5-րդ կետից հանել «և Հայաստանի գործարար կապերի ծրագրի նախապատրաստման դրամաշնորհային ծրագրի» բառերը.
ժգ) 7-րդ կետի՝
«դ» ենթակետից հանել «և դրամաշնորհային» բառերը, իսկ «համաձայնագրերն» բառը փոխարինել «համաձայնագրին» բառով,
«թ» ենթակետում «բյուջեներից» և «ժամանակացույցերից» բառերը համապատասխանաբար փոխարինել «բյուջեից» և «ժամանակացույցից» բառերով.
«է» և «ժ» ենթակետերից հանել «և դրամաշնորհ» բառերը,
«զ» ենթակետում և կանոնադրության 10-րդ կետում «ժամանակացույցերի» բառը փոխարինել «ժամանակացույցի» բառով,
«զ» ենթակետում «բյուջեների» բառը փոխարինել «բյուջեի» բառով.
ժդ) 8-րդ կետից հանել «և դրամաշնորհային» բառերը.
ժե) 23-րդ կետում «արդյունաբերության և առևտրի» բառերը փոխարինել «առևտրի և տնտեսական զարգացման» բառերով: