8 Հոկտեմբերի 2008, 798 - Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին 2008 թվականի հոկտեմբերի 16-17-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)` «Անդրնավթգազշին»-Պրոմեթևս» ընկերության հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի` Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի` Սոչի մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։