Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2008, 795 - Ա

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում Իտալիայի Հանրապետության գլխավորած բազմազգ տեսչական խմբի (9 մարդ) 2008 թվականի սեպտեմբերի 16-19-ը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված տեսչության ընթացքում կեցության, սննդի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 1372500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։

Արխիվ

2024

2023