Վարչապետի որոշումներ

8 Հոկտեմբերի 2008, 792 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 120-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Սևծովյան ավազանի երկրների Թվիննինգ գործընթացների վերաբերյալ երկրորդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով 2008 թվականի սեպտեմբերի 24-27-ը պատվիրակության` համաձայն հավելվածի, Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Վ. Դանիելյանի, Ռ. Սարուխանյանի, Մ. Փաշայանի և Ա. Թովմասյանի` Կիև գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկի և 2008 թվականի սեպտեմբերի 26-27-ը գիշերավարձի ծախսերը` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին.

2) ընդունել ի գիտություն, որ Ա. Դանիելյանի, Ռ. Սարուխանյանի, Մ. Փաշայանի և Ա. Թովմասյանի` 2008 թվականի սեպտեմբերի 24-26-ը գիշերավարձի ծախսերը կատարել է հրավիրող կողմը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: