7 Հոկտեմբերի 2008, 787 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 120-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում «Էներգետիկ անվտանգությունը համագործակցության միջոցով» խորագրով միջազգային համաժողովը 2008 թվականի հոկտեմբերի 2-3-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 3000108 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ համաժողովին մասնակցող հյուրերի` Երևանում գտնվելու ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի հաշվին։