Վարչապետի որոշումներ

5 Փետրվարի 2005, 58 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 710-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 1-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 710-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կազմում ընդգրկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանին:

Արխիվ

2024

2023