6 Հոկտեմբերի 2008, 785 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Ուսուցչի տոնի կապակցությամբ և մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել հետևյալ անձանց`
Ա. Ավետիսյան - Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոցի տնօրեն
Լ. Լենդյան - Երևանի N 112 միջնակարգ դպրոցի դասվար
Ա. Հարությունյան - ՀՀ Արարատի մարզի Վեդու N 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց `
Գ. Գրիգորյան - ՀՀ Լոռու մարզի Վանաձորի N 16 միջնակարգ դպրոցի տնօրեն
Կ. Ավոյան - ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյանի միջնակարգ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի
Ս. Գալստյան - Երևանի Վազգեն Առաջինի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Ե. Բադալյան - Երևանի N 60 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Ս. Մալոյան - Երևանի N 19 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի
Ա. Մեհրաբյան - ՀՀ Արագածոտնի մարզի Օշականի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի
Գ. Սարգսյան - ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի N 1 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի