Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2008, 781 - Ն

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի սեպտեմբերի 13-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 596-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փոխանցել աշխատանքային խմբի կողմից մշակված և հարակից փաստաթղթերի փաթեթը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

2008 թ. հոկտեմբերի Երևան

Հավելված  ՀՀ վարչապետի 2008 թ. հոկտեմբերի 6-ի N 781 - Ն որոշման

 Կ Ա Զ Մ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

 Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային  խմբի ղեկավարի տեղակալ)

 Վ. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

 Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 Գ. Ամալյան - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 Ս. Արաբաջյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության տրանսպորտի և հաղորդակցության ծրագրերի բաժնի պետ

 Ժ. Ազիզյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ