6 Հոկտեմբերի 2008, 779 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ- 440-Ն օրենքով սահմանված` մետաղական oգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիների և կոնցեuիոն վճարների հաշվարկման ու վճարման ներկա վիճակն ուսումնասիրելու և ոլորտում առկա հարցերը կանոնակարգող իրավական ակտեր մշակելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`
1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզառուների կողմից ռոյալթիների հաշվարկման, ռոյալթիների և կոնցեսիոն վճարների վճարման ներկա վիճակը.
2) ուսումնասիրությունների արդյունքում մեկամսյա ժամկետում մշակել մետաղական oգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիների և կոնցեuիոն վճարների հաշվարկման ու վճարման հարցերը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր:
3. Սույն որոշման հավելվածում ընդգրկված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` առավելագույնս աջակցել աշխատանքային խմբին սույն որոշման կատարումն ապահովելու համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` աշխատանքային խմբի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: