Վարչապետի որոշումներ

2 Հոկտեմբերի 2008, 771 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 120-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովuեuյանին, Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Գ. Կոստանյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Գ. Մհերյանին 2008 թվականի հոկտեմբերի 4–10-ը գործուղել Մոնրեալ (Կանադա)՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից համապատասխան սարքերով ընթերցվող ճանապարհորդական փաստաթղթերի համար ԻԿԱՕ-ի չափանիշների և անվտանգության հարցերին նվիրված 4-րդ խորհրդաժողով-ցուցահանդեսին մաuնակցելու համար։

2. Ա. Մովսեսյանի և Գ. Մհերյանի` Մոնրեալ գործուղման և խորհրդաժողով-ցուցահանդեսին մասնակցության հետ կապված ծախuերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Կոuտանյանի` Մոնրեալ գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Մովսեսյանի, Գ. Կոստանյանի և Գ. Մհերյանի` Մոնրեալ մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնրեալ գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: