Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2008, 765 - Ա

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ Գ. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Արևելյան Եվրոպայի պետությունների գլխավոր դատախազների` կոռուպցիայի, փողերի լվացման և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի համագործակցության զարգացման ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի և Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Գ. Տիգրանյանի` 2008 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հովսեփյանի, Ա. Դանիելյանի և Գ. Տիգրանյանի` Բուդապեշտ մեկնելու հետ կապված հարցերը: