Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2008, 764 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2008 թվականի հոկտեմբերի 9-12-ը գործուղել Կիև (Ուկրաինա)` Եվրախորհրդի երիտասարդության հարցերով նախարարների 8-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Պետական աջակցություն երիտասարդական ծրագրերի իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Պողոսյանի` Կիև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։