Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2008, 763 - Ա

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 120-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2008 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների 4-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի` Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հարությունյանի` Հռոմ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր