Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2008, 755 - Ա

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին 2008 թվականի հոկտեմբերի 1-3-ը գործուղել Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն)` Գիտության և տեխնիկայի պետական կազմակերպությունների ղեկավարների և գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Ս. Հարությունյանի` Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բիշքեկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Արխիվ

2024

2023