Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2008, 754 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2008 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Հայաստանի Հանրապետության երիտասարդության ոլորտի վերաբերյալ միջազգային զեկույցի լսումներին մասնակցելու համար։

2. Ա. Պողոսյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 01 դասի «01. Պետական աջակցություն երիտասարդական ծրագրերի իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել

Ա. Պողոսյանի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: