Վարչապետի որոշումներ

25 Սեպտեմբերի 2008, 751 - Ա

Մ. ԱՊՐԵՍՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանին 2008 թվականի հոկտեմբերի 3-19-ը գործուղել Սինգապուր (Սինգապուրի Հանրապետություն)` զբոսաշրջության բնագավառի մասնագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպված դասընթացներին մասնակցելու համար:

2. Մ. Ապրեսյանի` Սինգապուր գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ինչպես նաև Սինգապուր մուտքի արտոնագրի ձևակերպման, Դուբայում գիշերելու մեկ գիշերավարձի և երկու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Մ. Ապրեսյանի` Սինգապուր գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սինգապուր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։