Վարչապետի որոշումներ

25 Սեպտեմբերի 2008, 750 - Ա

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման (2008 թվականի օգոստոսի 17-20-ը) և 2008 թվականի օգոստոսի 20-23-ը Երևանում անցկացման ընթացքում հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված կեցության, սննդի, պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, հուշանվերների ձեռքբերման, դահլիճի վարձակալման, գրենական պիտույքների ձեռքբերման, մշակութային և արարողակարգային միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը` 22637000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։

Արխիվ

2024

2023