Վարչապետի որոշումներ

1 Հոկտեմբերի 2008, 746 - Ա

Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 120-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ Ա. Հովհաննիսյանին 2008 թվականի հոկտեմբերի 6-8-ը գործուղել Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև հետագա համագործակցության զարգացման հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:

2. Գ. Դանիելյանի, Ն. Առուստամյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրատիսլավա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Դանիելյանի, Ն. Առուստամյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրատիսլավա գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Դանիելյանի, Ն. Առուստամյանի և Ա. Հովհաննիսյանի` Բրատիսլավա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրատիսլավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2024

2023