Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2008, 741 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին 2008 թվականի սեպտեմբերի 25-28-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Սուսերամարտի եվրոպական համադաշնության անդամ երկրների ազգային ֆեդերացիաների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու համար։

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գրիգորյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Սուսերամարտի եվրոպական համադաշնության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել

Ա. Գրիգորյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր