19 Սեպտեմբերի 2008, 736 - Ա
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին 2008 թվականի սեպտեմբերի 22-26-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ Հարավային Կովկասի երկրներում Բոլոնիայի գործընթացի շրջանակներում գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների հետագա գործունեության հիմնահարցերին նվիրված համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Ավետիսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։