Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2008, 718 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Ա.Գևորգյանին 2008 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետություն)՝ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 28-րդ նիստին, ինչպես նաև «Հակամենաշնորհային քաղաքականության դերը պետության մրցունակության բարձրացման մեջ» միջազգային գիտաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Գևորգյանի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Ա.Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Աստանա գործուղման արդյունքների մասին։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր