12 Փետրվարի 2004, 66 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի շրջանակներում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից առաջարկվող 23.5 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Երևանում ավարտական բանակցությունների վարման հայկական կողմի հետևյալ կազմը`
Վ. Խաչատրյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (հայկական կողմի ղեկավար)
Գ. Մարտիրոսյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ա. Անդրեասյան
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Ա.Ղազարյան
- «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
2. Լիազորել հայկական կողմի ղեկավարին բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն: