Վարչապետի որոշումներ

29 Սեպտեմբերի 2008, 758 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 909-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
  1. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`
  1) «Ի. Հովսեփյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տրանսպորտային շինարարության ‎ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Սիմոնյան -ասպիրանտ» բառերով.
  2) «Մ. Ավետիսյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի ուսանող» բառերով.
  3) «Ս. Քոչարյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տրանսպորտային շինարարության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Եզդողլյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող» բառերով.
  4) «Գ. Հայրապետյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Հ. Մինասյան -Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանող» բառերով: