Վարչապետի որոշումներ

24 Սեպտեմբերի 2008, 745 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի ժամկետը երկարաձգելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
  1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շուրջ բանակցությունների վարման համար հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`

Անդրանիկ Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության
  ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահ (հայկական կողմի ղեկավար)
  
Ռուբիկ Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի  
  հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ

Արտակ Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և զարգացման պլանավորման վարչության պետի տեղակալ 

Ադիբեկ Ղազարյան - «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» 
  պետական հիմնարկի տնօրեն

  2. Լիազորել հայկական կողմի ղեկավարին բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրությունը և գնումների պլանը։