Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2008, 742 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
  1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին մաuնակցելու նպատակով 2008 թվականի հոկտեմբերի 9-14-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաuտանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
  2. Հայաuտանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաuտանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեuպան Թ. Մարգարյանին: 
  3. Հայաuտանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախuերը` ներառյալ հյուպատոսական գանձումները և թարգմանչական ծառայությունների ծախսերը, համաձայն փաuտացի կատարված ծախuերը հիմնավորող փաuտաթղթերի` կատարել`
  1) Տ. Սարգuյանինը, Դ. Սարգսյանինը, Վ. Մկրտչյանինը, Դ. Մնացականյանինը, Ա. Վարդանյանինը և Մ. Բարոյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախuերը` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին.
  2) Ն. Երիցյանինը, Տ. Դավթյանինը, Է. Տարասյանինը, Խ. Ադումյանինը և uրահի վարձակալության հետ կապված ծախսերը` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:
  3) Ա. Կիրակոuյանինը` Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախuերում գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:
  4. Ընդունել ի գիտություն, որ Վ. Ներuիuյանցի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների, իսկ Ա. Ջավադյանինը և Վ. Գաբրիելյանինը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին: 
  5. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաuտանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը: 
   
   
   

Արխիվ

2024

2023