Վարչապետի որոշումներ

26 Հունվարի 2005, 47 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկերի շուկայի զարգացման միջոցառումների ծրագիրն իրականացնելու, հիպոթեքային ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների փաթեթը մշակելու, գործընթացին առնչվող խնդիրները լուծելու, ինչպես նաև պետական կառավարման մարմինների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկերի շուկայի զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը և դրանց կատարման ընթացքի մասին մեկամսյա պարբերականությամբ իրազեկել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին։

Արխիվ

2024

2023