18 Սեպտեմբերի 2008, 733 - Ա
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՆՈՐՄԵՐԻ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 11-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2008 թվականի հոկտեմբերի 23-24-ը ԱՊՀ մասնակից պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի տեխնիկական կանոնակարգերի, նորմերի ու կանոնների պահպանման, վերահսկողության և հսկողության աշխատանքների կազմակերպման ու մեթոդոլոգիայի բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի 11-րդ նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գիտատեխնիկական հանձնաժողովի նիստի նախապատրաստումն ու անցկացումը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը` 1756000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների։