Վարչապետի որոշումներ

12 Փետրվարի 2004, 65 - Ա

Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետ Դավիթ Համբարձումյանին ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ Աշոտ Խանդանյանին 2004 թվականի փետրվարի 16-21-ը գործուղել Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով ֆինանսական փոխհարաբերությունները պարզելու նպատակով:

2. Դ. Համբարձումյանի և Ա. Խանդանյանի Դուբնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել

Դ. Համբարձումյանի և Ա. Խանդանյանի Դուբնա մեկնելու հետ կապված հարցերը: