10 Սեպտեմբերի 2008, 687 - Ա
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ, Կ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Ճարտարապետությունը՝ կառույցից դուրս» խորագրով 11-րդ միջազգային ցուցահանդեսի` Հայաստանի Հանրապետության տաղավարի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կ. Մարգարյանին 2008 թվականի սեպտեմբերի 12-15-ը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ա. Գրիգորյանին 2008 թվականի սեպտեմբերի 5-16-ը գործուղել Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն)` 11-րդ միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորման և միջոցառումների իրականացման համար։
2. Ռ. Ալավերդյանի և Ա. Գրիգորյանի` Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Կ. Մարգարյանի` Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ռ. Ալավերդյանի, Կ. Մարգարյանի և Ա. Գրիգորյանի` Վենետիկ մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։