14 Հունվարի 2005, 19 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման վարկային ծրագրի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաստատել հայկական կողմի պատվիրակության հետևյալ կազմը`
Ա. Անդրեասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (հայկական կողմի ղեկավար)
Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ
Վ. Ավոյան - «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանին բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն։