9 Սեպտեմբերի 2008, 683 - Ա
Կ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին 2008 թվականի սեպտեմբերի 21-24-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի բնակարանաշինության և հողի կառավարման կոմիտեի 69-րդ նիստին ու «Ինքնակամ բնակավայրերի վերաբերյալ խորհրդատվությունների մշակում» խորագրով սեմինարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Գևորգյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Կ. Գևորգյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: