Վարչապետի որոշումներ

3 Սեպտեմբերի 2008, 675 - Ա

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱՍ ԱԼ ԽԱՅՄԱ ԷՄԻՐՈՒԹՅԱՆ ԹԱԳԱԺԱՌԱՆԳ ԵՎ ՓՈԽԿԱՌԱՎԱՐԻՉ ՇԵՅԽ ՍԱՈՒԴ ԲԻՆ ՍԱԿՐ ԱԼ ԿԱՍԻՄԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

  Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
  Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա Էմիրության թագաժառանգ և փոխկառավարիչ Շեյխ Սաուդ Բին Սակր Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակության 
(7 մարդ)` 2008 թվականի օգոստոսի 5-6-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ճաշի, փոխադրամիջոցների, դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների։