14 Հունվարի 2005, 18 - Ա
ԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱ- ԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Ստեղծել ազգային առողջապահական հաշիվների հավաքագրումը և մշակումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։
2. Հաստատել ազգային առողջապահական հաշիվների հավաքագրումը և մշակումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում սահմանել ազգային առողջապահական հաշիվների հավաքագրումը և մշակումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը։