Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2008, 670 - Ա

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ` 25-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՏԻԿ- ՆԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ (ՌԱԶՄԱԿԱՆ ԵՌԱՄԱՐՏ) ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի հերթական` 25-րդ նիստը և այդ մարմինների հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների մարտիկների մրցակցությունը (ռազմական եռամարտ) 2008 թվականի հոկտեմբերի 20-23-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ` 
  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
  1) համատեղ նախապատրաստել նիստի անցկացումը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի. 
  2) ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում. 
  3) ապահովել թարգմանչական աշխատանքների կատարումը:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` 
  1) պատվիրակությունների ղեկավարներին (8 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը.
  2) պատվիրակությունների անդամներին (134 մարդ) տեղավորել հյուրանոցներում և ապահովել նրանց սնունդը.
  3) ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների մարտիկներին (70 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներում և ապահովել նրանց սնունդը.
  4) հյուրերի սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ. 
  5) ապահովել հյուրերի, նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
  3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների մարտիկների հրաձգային մրցակցությունն անցկացնելու համար 2008 թվականի հոկտեմբերի 21-ին տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N 54574 զորամասի հրաձգարանը` համապատասխան կահավորմամբ:
  4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել հյուրերի բժշկական սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
  1) տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր.
  2) ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների հատուկ նշանակության մարտական ստորաբաժանումների մարտիկների ըմբշամարտի մրցակցության անցկացման համար 2008 թվականի հոկտեմբերի 21-ին տրամադրել «Դինամո» մարզասրահը` համապատասխան կահավորմամբ:
  6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` 
  1) ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը և անվտանգությունը. 
  2) ապահովել պատվիրակություններին դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից):
  7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պատվիրակությունների անդամների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, ներկայացուցչական, տրանսպորտային, մշակութային ծրագրերի իրականացման, նիստի և մրցակցության կազմակերպման հետ կապված ծախսերը` 56906000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացրած հաշվետվությունների: