Վարչապետի որոշումներ

13 Օգոստոսի 2008, 613 - Ա

2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
  1. 2008 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանի Հանրապետությունում «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիան անցկացնելու նպատակով ստեղծել կազմկոմիտե` համաձայն հավելվածի։
  2. Կազմկոմիտեին` 15-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիայի անցկացման ծրագիրը։
  3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, կազմկոմիտեի նախագահ Ս. Օհանյանին` կազմկոմիտեի հաստատած ծրագրի հիման վրա 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիայի կազմակերպման և ֆինանսավորման մասին համապատասխան որոշման նախագիծ։
   

Արխիվ

2024

2023