Վարչապետի որոշումներ

11 Սեպտեմբերի 2008, 694 - Ա

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի երկրորդ բաժնի 12-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահ-մանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը`
  Ռուբիկ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։