Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2008, 642 - Ա

ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և հումքային, վառելիքաէներգետիկ, առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարների մասին օպերատիվ տեղեկատվություն ստանալու, դրանց առկա քանակների պարբերաբար մշտադիտարկում իրականացնելու, պաշարների նվազագույն չափաքանակների չափորոշիչների մշակման և իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով`
  1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից օպերատիվ շտաբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
  2. Օպերատիվ շտաբի անհատական կազմում ներառված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` ըստ ոլորտների իրականացնել ամենօրյա մշտադիտարկում և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել իրենց ոլորտներին առնչվող հումքային, վառելիքաէներգետիկ և առաջին անհրաժեշտության ապրանքների առկա ծավալների մասին տեղեկատվություն:
  3. Սույն որոշման 2-րդ կետում նշված մշտադիտարկում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, կարող է իրականացվել ամսական կտրվածքով:




Արխիվ

2024

2023