Վարչապետի որոշումներ

16 Սեպտեմբերի 2008, 714 - Ա

Ա. ՆԱՋԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետ Ա. Նաջարյանին 2008 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 1-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների հետ պայքարի համակարգման բյուրոյի ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգմանը մասնակցելու համար։
  2. Ա. Նաջարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի պետ Ա. Նաջարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Մոսկվա գործուղման արդյունքների մասին։
   

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր