11 Փետրվարի 2004, 64 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 233 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Հայջրմուղկոյուղի» և ոռոգման համակարգի փակ բաժնետիրական ընկերությունների 2003-2007 թվականների ֆինանսական առողջացման ծրագրի ու 2003-2007 թվականների ֆինանսական հոսքերի կանխատեսումների մասին» N 1693-Ն որոշման 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին»
N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային
ռեսուրսների գործակալության պետ
Ա. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
շինարարության, բարեկարգման և կոմունալ
տնտեսության վարչության պետ
Ռ. Վոլքլինգ - «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական
ընկերության գլխավոր տնօրեն
Վ. Ավոյան - «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման
գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 233 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության ջրային
ռեսուրսների գործակալության պետ
Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ
Ի. Ներսիսյան - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
Ա. Ղազարյան - «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների
ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն»։