30 Դեկտեմբերի 2004, 904 - Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների առաջնահերթ բնակարանային ապահովության ծրագրի իրականացման գործընթացը Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Գ. Եգանյան - ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Գ. Մհերյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ
Հ. Խառատյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Ա. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)