30 Դեկտեմբերի 2004, 903 - Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակները ճշտելու, առաջնահերթ բնակարանային ապահովության չափորոշիչները որոշելու և Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին շինարարական աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ա. Ֆրանգուլյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետ
Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ռ. Մանուկյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ
Ա. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)