Վարչապետի որոշումներ

27 Օգոստոսի 2008, 662 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԺԱՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 57-ՐԴ ՀԱՏՈՒԿ ԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողովի անդամ պետությունների քաղաքացիական ավիացիոն իշխանությունների ղեկավարների 57-րդ հատուկ ժողովը 2008 թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 1-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ՝
  1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել միջոցառման անցկացումը և կազմակերպել մասնակիցների և նրանց ուղեկցող անձանց (100 մարդ) դիմավորումն ու ճանապարհումը։
  2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հատուկ ժողովի անցկացման հետ կապված ծախսերը՝ 15175000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած հաշվետվությունների։