Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2004, 894 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 398-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի հունիսի 19-ի «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 398-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ սյունակում`

ա) 1-ին կետում «2004 թ. օգոստոսի 30» բառերը փոխարինել «2005 թ. օգոստոսի 30» բառերով.

բ) 2-րդ կետում «2005 թ. հունիսի 30» բառերը փոխարինել «2006 թ. օգոստոսի 30» բառերով.

գ) 3-րդ կետում «2004 թ. հոկտեմբերի 30» բառերը փոխարինել «2005 թ. հոկտեմբերի 30» բառերով.

դ) 4-րդ և 5-րդ կետերում «2004 թ. նոյեմբերի 30» բառերը փոխարինել «2005 թ. նոյեմբերի 30» բառերով.

ե) 6-րդ կետում «2005 թ. հունվարի 30» բառերը փոխարինել «2006 թ. հունվարի 30» բառերով.

զ) 7-րդ կետում «2005 թ. մարտի 30» բառերը փոխարինել «2006 թ. մարտի 30» բառերով։

Արխիվ

2024

2023