Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2008, 643 - Ա

Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՉՈԼՊԱՆ-ԱԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանին 2008 թվականի սեպտեմբերի 8-11-ը գործուղել Չոլպան-Աթա (Ղրղզստանի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։ 
  2. Գ. Եգանյանի` Չոլպան-Աթա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Չոլպան-Աթա գործուղման արդյունքների մասին։