29 Դեկտեմբերի 2004, 889 - Ա
Կ. ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կարեն Ալեքսանդրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` հետևյալ կազմով՝
Ֆ. Սարգսյան -ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Է. Ղազարյան - ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղար
Է. Գաբրիելյան - ՀՀ ԳԱԱ-ի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոսքարտուղար
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝
ա) Կ. Ալեքսանդրյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 5-օրյա ժամկետում հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: