29 Դեկտեմբերի 2004, 887 - Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցումից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցելու մասին» N 1318-Ա որոշման համաձայն «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված էլեկտրական էներգիայի գծով դեբիտորական պարտքերի մարման համար առաջարկություններ մշակելու նպատակով՝
Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ Նախագահի առաջին օգնական
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ս. Մկրտչյան - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» պատգամավորական խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Ս. Շահգալդյան - ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Ո. Մարուխյան - ՀՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» պատգամավորական խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Ռ. Ավետիսյան - ՀՀ Ազգային ժողովի «Միավորված աշխատանքային կուսակցություն» պատգամավորական խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Կ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Գևորգյան - Քաջարանի քաղաքային համայնքի ղեկավար
Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ս. Ղոնաղչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)